Աշխատանք Vivaldi-ում

Իմացեք մեր ազատ աշխատատեղերի մասին ու՝ թե ինչպես ենք մենք աշխատում Vivaldi-ում։



Վայրերը

Մենք (առայժմ) 16 ազգերի մարդիկ ենք՝ աշխատող յոթ երկրներում Նորվեգիայի, Իսլանդիայի և ԱՄՆ-ում Մագնոլիայի գրասենյակների հետ

Օսլո, Նորվեգիա

Մեր գլխամասը գտնվում է Օսլոյի սրտում, մի գեղեցիկ ջրվեժի հարևանությամբ։ Այո, դա իսկական ջրվեժ է, ու գետից հնարավոր է անգամ նորվեգական սաղմոն բռնել։

Ռեյկյավիկ, Իսլանդիա

Մեր գրասենյակն Իսլանդիայում գտնվում է Նորարարության տանը՝ տեղական ստարտափների ինկուբատորում, որը ստեղծել է Յոնը։ Մեր իսլանդական թիմը վայելում է սքանչելի տեսարանը դեպի օվկիանոս ու ոգեշնչվում Vivaldi-ն սարքելու համար։

Մագնոլիա, ԱՄՆ

Մեր բազան ԱՄՆ-ում գտնվում է Բոստոնին շատ մոտ, Մագնոլիայի Նորարարության տանը, որը մեր ապրելու և աշխատելու վայրն է։ Ամեն ամառ ամբողջ թիմը հավաքվում է այստեղ ու անց է կացնում խաչափառի կոտլետների ու կոդ գրելու ամիս։

Հանդիպումներ

Ամեն հունիսին մենք հավաքվում ենք Մագնոլիայում՝ Մասսաչուսեթս նահանգում։ Բոլորս միասին մնում ենք գեղեցիկ պատմական առանձնատանը, որտեղ գալիս ենք մեր ընտանիքներով, հագնում ենք զվարճալի զգեստներ ու հիմնականում լավ ժամանակ ենք անցկացնում։ Հա, ու իհարկե կոդ ենք գրում։

Երբ եղանակը սկսում է ցրտել, մենք կրկին հանդիպում ենք, այս անգամ Իսլանդիայում, ճիշտ հյուսիսափայլի ժամանակ։

Բալանս

Մենք գիտենք, որ մարդիկ ավելի արդյունավետ են աշխատում, երբ ունեն աշխատանքային և ազատ ժամանակի տնօրինման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անել այն, ինչը նրանց դուր է գալիս և կատարել իրենց պարտականություններն աշխատավայրից դուրս։ Մենք Vivaldi-ում ունենք աշխատանքի ճկուն ձևեր, որպեսզի կարողանանք համապատասխանել տարբեր աշխատաոճերի, ընտանեկան իրավիճակների և այլ հանգամանքների։