Ցանցը Ձերն է, սլացեք ինչպես ուզում եք

Դուք ցանցում շատ ժամանակ եք անցկացնում: Դուք արժանի եք անձնական բրաուզերի, որը կունենա Ձեզ անհրաժեշտ ֆունկցիոնալությունն ու Ձեր ուզած ճկունությունը: Դուք արժանի եք Vivaldi-ին, որը մենք ստեղծել ենք Ձեր համար:

Փորձեք այն հիմա
Vivaldi

Զորեղ, գունեղ Պատմություն

Ստացեք դիտման Ձեր սովորությունների մանրամասն պատկերը՝ ուղեկցվող վիճակագրությամբ և գրաֆիկական տվյալներով։ Պատմության մեջ, որն ավելի օգտակար է, քան երբևէ, Դուք կարող եք արագորեն աչքի անցկացնել այցելված կայքերն ու ստանալ օգտակար հուշումներ հին հղումներ գտնելու համար։

Հետազոտեք Ձեր պատմությունը
Vivaldi History

Գրեք նոթեր

Հիանալի մեջբերո՞ւմ եք գտել Ձեր հրապարակման համար։ Պատճենեք տեքստը նոթերի վահանակ՝ միաժամանակ ավելացնելով հղում: Ավելացրեք սքրինշոթ, եթե կարծում եք՝ էջը կարող է փոփոխվել:

Սկսեք գրել նոթեր
Vivaldi Notes

Ամենը հարմարեցնելու միլիոնավոր ձևեր

Բոլոր մարդիկ տարբեր են ու յուրահատուկ: Մենք Vivaldi-ում վստահ ենք, որ ծրագիրը պետք է աշխատի այնպես, ինչպես Ձեզ է հարմար: Մենք հարմարվում ենք Ձեզ: Vivaldi-ում Դուք կարող եք հարմարեցնել բրաուզերը Ձեզ ինչպես ցանկանաք: Նախընտրում եք բրաուզերի ներդիրները տեսնել պատուհանի ստորին, աջ կամ ձախ կողմերո՞ւմ: Կամ գուցե հասցեի տողի դի՞րքն եք ուզում փոխել: Լինի դա արագ ստեղների, մկնիկի ժեստերի, թե գունակուրության դժվարությունները վերացնելու փոփոխություն, Vivaldi-ում գործիքներն առկա են:

Զգացեք հարմարությունը
Vivaldi

Ներդիրների խմբավորում և կցաշարում

Դուք հակվա՞ծ եք Ձեր բրաուզերում բազմաթիվ ներդիրներ բաց պահելուն։ Օգտագործեք ներդիրների խմբավորումը։ Դա թույլ է տալիս մի քանի ներդիրներ մեկում խմբավորել: Պարզապես բռնեք, քաշեք ներդիրը և տեղադրեք մեկ ուրիշի վրա՝ դրանք միավորելու համար։ Ներդիրների խմբի կցաշարումն էլ թույլ է տալիս մեկ պատուհանում տեսնել միանգամից մի քանի ներդիր՝ կողք-կողքի կամ ցանցով դասավորված։ Կցաշարելով մի քանի ներդիրների խումբ՝ Դուք կարող եք մեկից մյուսին անցնել մեկ սեղմումով:

Փորձեք Vivaldi-ն
Vivaldi Tab Stacks Tiled

Ընտրեք Ձեզ համապատասխանող ոճը

Երբ ավտոմեքենա եք գնում, Դուք ունենում եք գույների ու ֆունկցիաների ընտրության հնարավորություն։ Vivaldi-ն չի սահմանափակում Ձեզ իր սեփական ոճով: Ընտրեք Ձեր ուզած տեսքն առկա բազմաթիվ ոճերի միջից կամ հեշտությամբ ստեղծեք Ձեր սեփականը։

Արագ հրամաններ

F2

Նախընտրո՞ւմ եք հրամանի տող գործածել։ Vivaldi-ն Ձեզ կգոհացնի։ Արագ հրամաններով կգտնեք ինչ պետք է՝ բաց ներդիրների, էջանիշերի, պատմության, կարգավորումների և այլնի բազմության մեջ:

Quick Commands

Vivaldi-ն յուրահատուկ դարձնող բաներից մեկն այն է, որ այն ստեղծված է ժամանակակից Վեբ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ինտերֆեյսի ստեղծման համար մենք օգտագործում ենք JavaScript և React, ինչպես նաև՝ Node.js և NPM մոդուլների մեծ քանակ: Vivaldi-ն Վեբով ստեղծված Վեբ է։

Հարմարեցվող ինտերֆեյս

Vivaldi-ի գունավորումը կհարմարվի Ձեր բացած էջերին, ինչպես քամելեոնն է հարմարվում իր շրջապատին։ Պարզ և ժամանակակից տեսքը լրացնում է բովանդակությանը: Ֆեյսբուքից Vivaldi-ն կդառնա կապույտ, Google Hangouts-ից՝ կանաչ, եթե իհարկե ցանկանաք:

Սլանալու Ձեր ոճը

Vivaldi-ն ունի մկնիկի ժեստեր և արագ ստեղներ հիմնական գործողությունների համար: Ստեղծեք Ձեր սեփական ժեստերը, արագ ստեղները՝ է՛լ ավելի հարմարեցնելով Vivaldi-ն Ձեզ: Միացրեք մեկ կոճակով արագ ստեղները՝ նախընտրելի գործողություններն առավել արագացնելու համար:

Զորեղ էջանիշեր

Քանի՞ էջանիշ ունեք Ձեր բրաուզերում, 56, 225, թե՞ 1056։ Եթե Դուք շատ եք օգտագործում էջանիշերն, ուրեմն Ձեզ սա է պետք։ Vivaldi-ի էջանիշերի մենեջերը կօգնի դասավորել ու հեշտացնել էջանիշերի օգտագործումը: Դուք կարող եք կիրառել պիտակներ ու կարճ անուններ և բացել էջանիշերը կայծակնային արագությամբ:

Վեբ վահանակներ

Ձեր նախընտրած կայքերից որոշները դարձրեք Վեբ վահանակ՝ պարզ ու արագ բացելու համար: Շատ հարմար է բառարանների, նորությունների և այլ բաների համար: Փորձարկե՛ք ինքներդ:

Ինչ է ասում մամուլը.

Բազում փոքրիկ ֆունկցիաներ արդեն իսկ ներկառուցված են՝ ներառյալ ներդիրների նախադիտումը և հնարավորությունը ներդիրները տեղափոխելու պատուհանի ցանկացած անկյուն:

Frederic Lardinois

Vivaldi-ն հաշվարկված է պահանջկոտ օգտվողների համար և գուցե հենց այն բրաուզերն է, որը Դուք փնտրել եք:

Owen Williams

Ես դարձա Vivaldi-ի սիրահար. այն ունի ներդիրների ղեկավարման ճկունություն՝ ներառյալ բաց ներդիրների ցանկում որոնելու հնարավորությունը, ինչպես նաև կցաշարումը, որը թույլ է տալիս ուզած ներդիրները կողք-կողքի դիտել:

Clive Thompson

Ներբեռնել Vivaldi 1.13-ն Windows-ի համար