Մեր պատմությունը

Իմացեք, թե ինչու մենք սկսեցինք այս նոր արկածը։

Jón S. von Tetzchner

Բրաուզեր մեր ընկերների համար

1994 թվականին երկու ծրագրավորողներ սկսեցին աշխատել մի բրաուզերի վրա։ Նրանք որոշեցին ստեղծել իրոք արագ բրաուզեր, որն ընդունակ կլինի աշխատելու նույնիսկ թույլ համակարգիչների վրա՝ միաժամանակ հիշելով, որ օգտվողները տարբեր մարդիկ են, տարբեր պահանջներով ու նախասիրություններով։ Այդպես ծնվեց Opera-ն։

Մեր փոքրիկ ծրագրի զարգացմանը զուգահեռ աճեց նաև մեր թիմն ու մենք համայնք կազմավորեցինք։ Մենք մեր օգտագործողին ու մեր արմատներին մոտ մնացինք։ Շարունակեցինք բարելավել մեր ծրագիրը՝ հիմնվելով օգտվողների կարծիքի, ինչպես նաև մեր սեփական՝ հոյակապ բրաուզեր ստեղծելու մտահղացումների վրա։ Մենք կատարեցինք նորամուծություններ՝ ձգտելով կատարելության։

Բայց առաջ անցնենք դեպի 2015 թվականը։ Բրաուզերը, որը մենք սիրում էինք, փոխեց իր ուղղվածությունը։ Ցավալի է, բայց այն այլևս չի ծառայում իր օգտագործողների համայնքին ու աջակիցներին, որոնց օգնությունն առաջնային է եղել բրաուզերի ստեղծման գործում:

Այսպիսով, մենք եկանք օրինաչափ եզրահանգման. մենք պետք է նոր բրաուզեր սարքենք։ Բրաուզեր մեր և մեր ընկերների համար։ Բրաուզեր, որն արագ է, բայց նաև բրաուզեր, որն օժտված է բազում ֆունկցիաներով, բարձր ճկունությամբ և որում օգտվողի հարմարությունն առաջին տեղում է։ Բրաուզեր, որը Ձեր համար է։

Ու այսպես Vivaldi-ն լույս աշխարհ եկավ։

—Jon