Գովազդի արգելափակիչ. արագ և անվճար, առանց ընդլայնումներ տեղակայելու

Vivaldi բրաուզերի ներկառուցված գովազդի արգելափակիչը կանխում է կպչուն գովազդները, օգնում է էջերին ավելի արագ բեռնվել և պաշտպանում է Ձեր սարքը վնասակար գովազդներից ու հետևումից։ Ներբեռնեք Vivaldi բրաուզերը և առանց ընդլայնումների նավարկեք արագ ու ապահով։

Ինչո՞ւ օգտագործել մեր գովազդի արգելափակիչը։

  • Կնավարկեք ավելի արագ։
  • Ընդլայնումների կարիք չկա։
  • Ցանցում կլինեք ապահով և անվտանգ։
  • Այն անվճար է։ Ընդմիշտ։

Ներբեռնել Vivaldi-ն

Միացրեք գովազդի արգելափակիչն ու նավարկեք արագ

  • Առանց գովազդի արգելափակչի, ցանցային գովազդները ոչ միայն խանգարում են Ձեր աշխատանքին, այլև խոչընդոտում են էջերի արագ բեռնմանը։
  • Երբ Ձեր բրաուզերը զբաղված է գովազդ-բաններների, թռուցիկների, անիմացիաների, ինքնամիացող տեսանյութերի բեռնումով, Ձեր աշխատանքը բրաուզերում դանդաղում է։
  • Միացնելով գովազդի արգելափակումը՝ Ձեր աշխատանքն արագանում է, քանի որ վեբ էջերը շատ ավելի արագ են բեռնվում։
  • Vivaldi-ի արգելափակիչը կանխում է գովազդները հենց որ Դուք հարցում եք կատարում էջի։ Մենք հիմնվում ենք URL-ների ցանկի վրա, որոնք հայտնի են որպես գովազդ տարածող և ընդհատում ենք հարցումներն այդ հասցեներին մինչև ուղարկվելը։ Այսպիսով՝ Դուք երբեք չեք ներբեռնում գովազդները։ Ու Ձեզ ավելի քիչ ինտերնետ թողունակության, պրոցեսորի և օպերատիվ հիշողության ռեսուրս է պետք, քանի որ գովազդի արգելափակչով Ձեր բրաուզերը չի մշակում հավելյալ տեղեկույթ. ևս մի պատճառ, թե ինչու է Ձեր աշխատանքն արագանում։

Ներկառուցված գովազդի արգելափակիչն ավելի լավ է, քան ընդլայնումներ օգտագործելը

Ցանկանո՞ւմ եք գովազդի արգելափակում անմիջապես Ձեր բրաուզերի կողմից։ Մեր գովազդի արգելափակչի շնորհիվ Դուք կարիք չունեք տեղակայելու ընդլայնումներ՝ կպչուն գովազդներից ազատվելու համար։

Թեև ընդլայնումները հաճախ օգտակար են, սակայն դրանք կարող են առաջացնել համատեղելիության խնդիրներ։ Vivaldi բրաուզերը համալրված է ֆունկցիաներով, որոնք ստեղծված են միմյանց հետ լավ աշխատելու սկզբունքով։ Մեր փիլիսոփայությունն է՝ ավելի քիչ ապավինել երրորդ կողմերին։

Բայց ընդլայնումներ օգտագործելու տարբերակը միշտ էլ առկա է, եթե դա է այն, ինչ ցանկանում եք։

Համեմատության աղյուսակ

Vivaldi բրաուզերի գովազդի ներդրված արգելափակիչը՝ համեմատ երրորդ կողմի ընդլայնումների

Vivaldi բրաուզերի գովազդի արգելափակիչ Սովորական երրորդ կողմի ընդլայնումներ

Գովազդի արգելափակում

Ներկայումս գովազդի արգելափակիչների մեծ մասը հեռացնում են գովազդները մինչ դրանց բեռնվելը կամ էջում ցուցադրվելը։

Այո Այո

Հասանելի է առանց տեղակայման

Երրորդ կողմի ընդլայնումները ներկառուցված չեն լինում բրաուզերի մեջ և Դուք պետք է ներբեռնեք ու տեղակայեք դրանք։

Այո Ոչ

Անվտանգ նավարկում

Ընդլայնումներն աշխատում են բրաուզերի մեջ, ուստի կարևոր է, որ զգուշությամբ ընտրեք, թե ինչ եք տեղակայում։

Այո Ոչ

Բարձր արտադրողականություն

Մեծաքանակ ընդլայնումների օգտագործումը կարող է հանգեցնել Ձեր բրաուզերի արտադրողականության անկման։ Հաճախ դրանք ծանրաբեռնում են հիշողությունն ու դանդաղեցնում Ձեր աշխատանքը։

Այո Ոչ

Հարմարավետ օգտագործում

Ներկառուցված ֆունկցիաներով շատ ավելի հարմար է աշխատելը։ Դրանց հետ բրաուզերում աշխատանքը միշտ ավելի լավ ու կայուն կլինի։

Այո Ոչ

Եղեք ապահով՝ ներդրված գովազդի արգելափակչի հետ

Գովազդի արգելափակչի հետ Դուք պաշտպանված եք հետևող գովազդներից, որոնք կարող են խախտել Ձեր գաղտնիությունը։

Բազմաթիվ ցանցային գովազդներ օգտագործում են նույն հետևելու տեխնոլոգիան։ Դրանք հետևում են Ձեզ տարբեր կայքերում, հավաքելով արժեքավոր տեղեկություններ, և կարող են կոդի հատվածներ աշխատեցնելով ստանալ անձնական տվյալներ։

Կանխեք վնասակար ներբեռնման գովազդների ցուցադրումը Ձեր սարքի վրա։

Առանց գովազդի արգելափակչի Դուք միշտ կտեսնեք ցանցային գովազդներ, որոնք Ձեր տվյալներն ու համակարգիչը վտանգող վիրուսներ ու վնասագրեր են տարածում։ Դրանք Ձեզ ուղղորդում են գնալ խարդախ կայքեր ու ներբեռնել վնասակար ֆայլեր կամ անցնել հղումներով, որոնք այն չեն, ինչ թվում են։ Որոշ կայքերում նման գովազդներն ավելի շատ են լինում, քան մյուսներում, սակայն գովազդ ցուցադրող վեբ կայքերը կարող են լիարժեք վերահսկողություն չունենալ իրենց մատուցած գովազդների հանդեպ։

Օգտագործեք գովազդի արգելափակիչը՝ վնասակար ընդլայնումների գովազդները կանխելու համար։

Երրորդ կողմի ընդլայնումներն աշխատում են բրաուզերում և կարող են օգտագործել իրենց արտոնությունները Ձեզ լրտեսելու նպատակով։ Ապահով պահեք Ձեր տվյալներն ու սարքերը մեր արգելափակչի միջոցով։ Այն կարգելափակի գովազդները, այդ թվում վնասակար ընդլայնումներին վերաբերողները։

Գովազդի արգելափակիչ ներկառուցված գաղտնիությամբ

Որոշ գովազդի արգելափակիչներ հսկում են իրանց օգտվողներին, ստեղծում նրանց մասին պրոֆիլներ և եկամուտ ստանալու, բիզնեսը զարգացնելու նպատակով վաճառում են նրանց տվյալները։

Հավելվածները, ներառյալ գովազդ արգելափակողները, ունեն եկամտի այլ աղբյուրներ։

Vivaldi բրաուզերն ուրիշ է։ Մենք հանձն ենք առել Ձեր տվյալների պաշտպանության գործը։ Vivaldi-ում մենք ներդրել ենք գովազդի արգելափակիչ, որպեսզի պաշտպանենք Ձեզ ամենավատ տեսակի՝ հետևող գովազդներից։

Մենք չենք հետևում Ձեզ։
Մենք չենք ստեղծում Ձեր մասին պրոֆիլ։
Մենք չենք վաճառում Ձեր տվյալները (մենք այն չունենք)։

Մինչ կատարեք Ձեր ընտրությունը, կարդացեք սա. Ո՞րն է գովազդի արգելափակչի բիզնես մոդելը։

Վայելեք գովազդի արգելափակումը, անվճար

Vivaldi-ի գովազդի արգելափակիչն ամբողջապես անվճար է, չկան պրեմիում տարբերակներ կամ լրացուցիչ ֆունկցիաներ վճարի դիմաց։

Vivaldi-ն ունի ավելի շատ ներկառուցված ֆունկցիաներ ու ճկունություն, քան ցանկացած այլ բրաուզեր, և այն ամբողջովին անվճար է։ Փորձե՛ք մեր գովազդի արգելափակիչը։

Եղեք ուշադիր

Կայքերը, որոնք Դուք միշտ այցելում եք, կտուժեն, երբ գովազդի արգելափակումը միացնեք. գովազդը եկամտի աղբյուր է բազմաթիվ կայքերի համար։

Մենք ազատ ինտերնետի կողմնակից ենք և ուզում ենք, որ կայքերը շարունակեն եկամուտ ստանալ։

Vivaldi-ում Դուք եք որոշում, թե կայքերն ինչպես երևան և թե ինչ եք ցանկանում, որ կայքերն իմանան Ձեր մասին։

Մենք խորհուրդ ենք տալիս արգելափակել հետևումը բոլոր կայքերում, սակայն գովազդներն արգելափակել միայն այն կայքերում, որտեղ դրանք կպչուն են ու խանգարող։

Ձեր սիրելի կայքերին և ինտերնետում անվճար բովանդակությանն աջակցելու համար մենք խորհուրդ ենք տալիս.

  • Չմիացնել գովազդի արգելափակումը բոլոր կայքերի համար։
  • Թույլատրել գովազդներն այն կայքերից, որոնց վստահում եք։
  • Փորձել արգելափակել միայն հետևումը։ Հետևման արգելափակումը կկանխի ամենավատ տեսակի՝ հետևող գովազդները։
  • Աջակցել կայքերին, որոնք մշտապես այցելում եք՝ անմիջական նվիրատվություններ կատարելով նրանց։

Իմացեք ավելին գովազդի արգելափակիչների մասին

  • Ի՞նչ է գովազդի արգելափակիչը։

    Գովազդի արգելափակիչները ծրագրեր են, որոնք ֆիլտրում են ցանցային գովազդները։ Դրանք կանխում են գովազդների ցուցադրումը վեբ կայքերում։ Սովորաբար ֆիլտրումը տեղի է ունենում բրաուզերում ներկառուցված ֆունկցիաների միջոցով, կամ բրաուզերի ընդլայնումներով, ինչպիսիք են AdBlock-ը կամ AdBlock Plus-ը։ Գովազդի արգելափակիչների մեծ մասը հեռացնում են գովազդները նախքան դրանց բեռնվելն ու կայքում ցուցադրվելը։

  • Ինչպես է գովազդի արգելափակումն աշխատում

    Գովազդի արգելափակիչների մեծ մասն օգտագործում են երկու մեթոդ։

    Առաջինը՝ նրանք հսկում են Ձեր բրաուզերի կատարած հարցումներն ու համեմատում հարցված URL-ը դոմենների ու URL-ների ցանկի հետ, որոնք հայտնի են որպես գովազդի աղբյուրներ։ Եթե հարցված հասցեն ցանկում առկա է, հարցումը չեղարկվում է, և էջը չի բեռնում գովազդը։

    Հետո գովազդի արգելափակիչներն էջում գտնում են գովազդի ցուցադրման համար նախատեսված տարրերն ու թաքցնում դրանք։ Սա կանխում է թռուցիկները, որոնք առաջին քայլում կարող էին արգելափակված չլինել, ինչպես նաև թաքցնում է գովազդների տեղում մնացած դատարկ հատվածները։

  • Բոլո՞ր գովազդներն են արգելափակվում գովազդի արգելափակչով։

    Քանի որ գովազդի արգելափակումը հիմնվում է URL-ների ցանկերի վրա, որոնք հայտնի են, որպես գովազդի բեռնման հասցեներ, ուստի տեխնիկապես հնարավոր չէ գովազդների 100%-ն արգելափակել։ Այդ ցանկերի հեղինակները չեն կարող իմանալ, թե ինչ նոր գովազդի աղբյուրներ են որեւէ պահի հայտնվում։ Ինտերնետում գովազդների պատկերն անընդհատ փոփոխվում է, ավելանում են նոր աղբյուրներ, իսկ հներն՝ անհետանում։

  • Արդյոք գովազդի արգելափակիչները հավաքո՞ւմ են Ձեր տվյալները։

    Տարբեր հավելվածներ տվյալների հավաքման հետ կապված տարբեր մոտեցումներ ունեն։ Մենք խորհուրդ ենք տալիս ծանոթանալ օգտագործման պայմաններին, մինչ գովազդի արգելափակիչ ներբեռնելը։ Vivaldi բրաուզերի գովազդի արգելափակիչը չի հետևում իր օգտվողներին։ Ավելին, մենք պայքարում ենք հետևման և տվյալների հավաքման դեմ։

  • Ինչպե՞ս միացնել գովազդի արգելափակումը Vivaldi բրաուզերում։

    Vivaldi-ում գովազդի արգելափակիչն անջատված է՝ ըստ ստանդարտ կարգավորման։

    Երբ Դուք ներբեռնեք ու տեղակայեք բրաուզերը, մենք կհարցնենք, թե ինչ մակարդակի արգելափակում եք ցանկանում։ Կարող եք ընտրել «Չարգելափակել», «Արգելափակել հետևումը» կամ «Արգելափակել հետևումն ու գովազդները» տարբերակը։ Այս ընտրանքը կարող եք փոխել կարգավորումներում երբ ցանկանաք։

    Ըստ ստանդարտի Vivaldi բրաուզերի գովազդի արգելափակիչը թույլատրում է չհետևող գովազդները մեր գործընկեր որոնիչների էջերում։ Դուք կարող եք արգելափակել դրանք նույնպես՝ անջատելով «Թույլատրել գովազդ մեր գործընկերներից» ցանկը գովազդի արգելափակման աղբյուրներում։

  • Ինչպե՞ս անջատել գովազդի արգելափակիչը։

    Դուք կարող եք անջատել գովազդի արգելափակիչը ցանկացած պահի։ Անցեք Vivaldi-ի կարգավորումներ և ընտրեք «Չարգելափակել» տարբերակը։ Այս ընտրանքը կարող եք փոխել երբ ցանկանաք։

  • Ինչպե՞ս է Vivaldi բրաուզերն արգելափակում գովազդները։

    Մենք արգելափակում ենք գովազդները, հիմնվելով հայտնի գովազդային URL-ների ցանկի վրա, և կանխում ենք հարցումներն այդ հասցեներին, մինչ դրանց ուղարկվելը։

    Ըստ էության, մեր գովազդի արգելափակիչը նման է արգելափակիչների մեծ մասին։ Այն օգտագործում է բովանդակության արգելափակման մեխանիզմ, որը որոշում է, թե ինչը պետք է արգելափակվի։

  • Ի՞նչ արգելափակման ցանկեր է Vivaldi բրաուզերն օգտագործում։

    Գովազդներն արգելափակելու համար մենք ըստ ստանդարտի օգտագործում ենք EasyList-ը, ինչպես նաև տրամադրում ենք գովազդի արգելափակման տեղային ցանկեր, որոնք կարող են ակտիվացվել ըստ ընտրության։ Այդ ցանկերից որոշները փոխկապակցված են EasyList-ի հետ։

    Հետևումն արգելափակելու համար մենք օգտագործում ենք DuckDuckGo Tracker Radar-ը և, ըստ ընտրության՝ հանրահայտ EasyPrivacy ցանկը։

    Դուք կարող եք դիտել և կառավարել գովազդի արգելափակման աղբյուրները բրաուզերի կարգավորումներում։ Արգելափակման աղբյուր միացնելու համար նշեք համապատասխան վանդակը ցանկում, իսկ անջատելու համար՝ հանեք նշումը։

    Եթե Ձեր ուզած արգելափակման աղբյուրը ցանկում առկա չէ, կարող եք ավելացնել լրացուցիչ աղբյուրներ։

  • Ինչպե՞ս արգելափակել գովազդները միայն որոշակի կայքերում։

    Կայքում եղած ժամանակ սեղմեք վահանի կոճակը Vivaldi բրաուզերում և ընտրեք արգելափակման մակարդակը՝ «Չարգելափակել», «Արգելափակել հետևումը» կամ «Արգելափակել հետևումն ու գովազդները»։

  • Ինչպե՞ս ստուգել արգելափակված գովազդների քանակը։

    Vivaldi բրաուզերում Դուք կարող եք ստուգել արգելափակված գովազդների քանակը՝ սեղմելով վահանի կոճակը հասցեի երիզի ձախ մասում։ Համոզվեք, որ որևէ մակարդակի արգելափակում միացած է, հետո սեղմեք վահանի կոճակը, տեսնելու համար, թե քանի գովազդ է արգելափակված։

Ես հիացած էի նրանով, թե ինչքան տարբեր ձևերով է այն օգտվողներին թույլ տալիս կատարելագործել իրենց նավարկումը։ Դրանցից որոշները, ինչպես նոթերի վահանակն ու նույնատիպ ներդիրների խմբավորումը, ինձ չափազանց օգտակար թվացին։