Մեր սկզբունքները

Իմացեք Vivaldi-ում աշխատելու
և մեր սկզբունքների մասին։

Ինչ ենք մենք ասում

Բրաուզերը պետք է Ձեզ հարմարվի, այլ ոչ հակառակը։

Մենք կարծում ենք, որ բազմաթիվ մարդիկ ուզում են կարգավորել ու փոփոխել իրենց բրաուզերի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը, որպեսզի այն հարմարեցնեն իրենց։ Նրանք ուզում են ունենալ բազմաֆունկցիոնալ գործիքներ՝ առանց զոհաբերելու կատարողականությունը կամ անվտանգությունը։ Ու նրանք ուզում են լինել լսելի։

«Մենք սարքում ենք բրաուզեր, որը հզոր է, անձնական ու ճկուն։ Բրաուզեր, որը հարմարվում է Ձեզ, այլ ոչ հակառակը։»

Մեր առաքելությունը

Ինչպես ենք մենք դա անում

Կամավորների հիանալի համայնք և մեծ փորձառություն բրաուզերներ սարքելու գործում։

Մեր հիմնադիր ու գործադիր տնօրեն Յոն ֆոն Թեչները ստեղծում էր բրաուզեր դեռ այն ժամանակ, երբ մարդկանց մեծ մասն անգամ չէր լսել ինտերնետի մասին։ Մենք հավատում ենք ինքնակազմակերպմանն ու համագործակցությանը բաժինների ու նախագծերի միջև։ Բայց մենք դա չենք անում միայնակ։ Մենք ապավինում ենք կամավորների հիանալի համայնքին աշխարհով մեկ, որոնք օգնում են մեզ փորձարկելու, թարգմանելու և տարածելու գործերում։

«Հարգեք միմյանց, հարցրեք ամեն բան, եղեք ստեղծագործ ու ավարտեք սկսած գործերը։»

Ուղղորդող սկզբունքներ

Վայրերը

Մենք (առայժմ) 16 ազգերի մարդիկ ենք՝ աշխատող յոթ երկրներում Նորվեգիայի, Իսլանդիայի և ԱՄՆ-ի գրասենյակների հետ։

Օսլո, Նորվեգիա

Մեր գլխամասը գտնվում է Օսլոյի սրտում, մի գեղեցիկ ջրվեժի հարևանությամբ։ Այո, դա իսկական ջրվեժ է, ու գետից հնարավոր է անգամ նորվեգական սաղմոն բռնել։

Ռեյկյավիկ, Իսլանդիա

Մեր գրասենյակն Իսլանդիայում գտնվում է Նորարարության տանը՝ տեղական ստարտափների ինկուբատորում, որը ստեղծել է Յոնը։ Մեր իսլանդական թիմը վայելում է սքանչելի տեսարանը դեպի օվկիանոս ու ոգեշնչվում Vivaldi-ն սարքելու համար։

Մագնոլիա, ԱՄՆ

Մեր բազան ԱՄՆ-ում գտնվում է Բոստոնին շատ մոտ, Մագնոլիայի Նորարարության տանը, որը մեր ապրելու և աշխատելու վայրն է։ Ամեն ամառ ամբողջ թիմը հավաքվում է այստեղ ու անց է կացնում խաչափառի կոտլետների ու կոդ գրելու ամիս։

Մենք ենք ղեկին

Vivaldi-ն պատկանում է իր աշխատակիցներին։
Ու մենք ծրագրում ենք շարունակել նույնկերպ։

Արտաքին ներդրողներ չունենալը մեզ տալիս է ազատություն լսելու մեր օգտվողներին ու նրանց հետ միասին ստեղծելու բրաուզեր, որին նրանք արժանի են։ Յուրաքանչյուր գաղափար հաշվի է առնվում ու լուրջ մոտեցման արժանանում։

2 400 000+
Active users
1 000 000+
Community members
0
Outside investors